Դեշիֆրատոր է կոչվում տրամաբանական սխեման, որի մուտքերին տրված երկուական կոդը ակտիվացնում է այդ կոդին համապատասխանող միայն մի ելք: Պարզ ասած դեշիֆրատորը հետևում է իր մուտքին տրված բիտերի կոմբինացիային, որոշում է, թե այդ կոդը ինչ երկուական թիվ է ներկայացնում և ակտիվացնում է այդ թվին համապատասխանող ելքը: Բոլոր մյուս ելքերը գտնվում են պասիվ վիճակում: Քանի որ ո բիտերին համապատասխանում են հնարավոր կոմբինացիաներ, ապա ո մուտքերով դեշիֆրատորն ունի ելք: Օրինակ 2-բիտանոց ինֆորմացիայի դեշիֆրատորն ունի 4 ելք: Այդպիսի դեշիֆրատորի սխեման և պայմանական նշանակումը բերված են նկ. 6.33-ում:
Եթե թույլատրության E մուտքը մեկ է, ապա դեշիֆրատորը աշխատում է, իսկ եթե E = 0, դեշիֆրատորն անջատված է: Երբ E = 1, բոլոր ելքերը զրո են բացի այն ելքից, որը համապատասպանում է մուտքային բիտերի տասական արժեքին: Օրինակ, եթե AB = 00, միայն D0-ն է 1: Այսպիսի սխեման թույլ է տալիս ղեկավարել չորս տարբեր սխեմաներ` դեշիֆրատորի 4 ելքերի ազդանշանների միջոցով: Այսինքն, օգտագործելով երկու ազդանշան, կարողանում ենք ղեկավարել 4 տարբեր սխեմաներ:
Միացնելով միմյանց հետ դեշիֆրատորները, կարելի է ստանալ ավելի մեծ դեշիֆ¬րա¬տոր: Նկ. 6.34-ում ցույց է տրված, թե ինչպես են միացվում իրար հետ երկու դեշիֆրատոր¬ներ E մուտքերի միջոցով



